ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վարշամ Բորանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Վարշամ Բորանյանը՝ Եվրոպայի չեմպիոն
15.03.2016 | 12:15

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում փայլուն մրցելույթ է ունեցել 71 կգ քաշային կարգը ներկայացնող Վարշամ Բորանյանը՝ մրցակիցներին թույլ չտալով իր հետ գոտեմարտերում ճաշակել հաղթանակի բերկրանքը: Արդյունքում՝ ոսկե մեդալ ու աշխարհամասի չեմպիոնի կոչում: Բրոնզե մեդալ է նվաճել 75 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը՝ փոքր եզրափակչում պարտության մատնելով ազերի Էլվին Մուրսալիևին: Սակայն միայն այս մեդալները չեն մեր հունահռոմեականների ավարը: Վերջին տարիներին տարած հաղթանակներով գյումրեցի հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն իր երկրպագուներին վարժեցրել է միայն ոսկուն, ուստի այս հենքի վրա փոքր-ինչ անսովոր է դիտվում Եվրոպայի առաջնությունում նրա ստացած արծաթե մրցանակը (զիջել է ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովին), սակայն, բոլոր դեպքերում այս վրիպումն ավելի լավ է լիներ աշխարհամասի առաջնությունում, քան առաջիկա օլիմպիական խաղերում: Ռիգայում մեր հավաքականին արծաթե մեդալ է բերել նաև Ռոման Ամոյանը: Նա փոխչեմպիոն է հռչակվել 59 կգ քաշային կարգում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ